Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՏՄ-ից ներմուծվող մեքենաների ԱԱՀ-ն այլեւս չի գանձվի (տեսանյութ)

Քաղաքականություն
avtonerkroxner

Կառավարությունն այսօր ընդունեց որոշում, ըստ որի՝ ԵՏՄ երկրներից Հայաստան ներկրվող մեքենաների համար  այլեւս չի վճարվի 20% ԱԱՀ: Այս հարցը նախապես օրակարգում ներառված չէր. Հարցը քննարկելու առաջարկություն արեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ 20 տոկոս ԱԱՀ-ն պետք է հանվեր միայն 2017 թվականին, սակայն հաշվի առնելով ներկրողների  բողոքները՝ այն կհանվի ավելի շուտ. «Վերջին մեկ տարվա ընթացքում անընդհատ և ակտիվ քննարկումներ ենք ունեցել ԵՏՄ գործընկերների հետ՝ ԱԱՀ-ի անկատար մեխանիզմների վերացման համար, և այժմ որոշում է կայացվել վերանայել օրենքը: Թեմայի վերաբերյալ քննարկումներ ենք ունեցել Սերժ Սարգսյանի հետ և որոշվել է վերանայել կարգավորող օրենսդրությունը»: