Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վ. Գասպարիին ծեծում են. նա հացադուլ է հայտարարել

Կարևոր լուրեր Հասարակություն
bea858ce95101c2146fcdab3e4e84fd9

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին գտնվում է հացադուլի եւ ջրադուլի մեջ: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Տիգրան Եգորյանը: Պաշտպանի խոսքերով՝ նրան չեն տեղափոխել համապատասխան խուց եւ գտնվում է այնպիսի խցում, որտեղ նրան պարբերաբար խոշտանգումների են ենթարկում: «Ծեծում են, անմարդկային վերաբերմունք են դրսեւորում, ծեծերը երկարատեւ եւ պարբերաբար ընթացք են ունենում, այդ մասին տեղյակ է նաեւ ՔԿՀ ղեկավարությունը»,- ասաց փաստաբանը: Տիգրան Եգորյանը Վարդգես Գասպարիին տեսակցել է «Նորք»-ի հոգեբուժարանում: Նրան «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հոգեբուժարան էին տեղափոխել՝ դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու համար: Սակայն փորձաքննության անցկացումը հետաձգվել է եւ նրան նորից տեղափոխում են նախկին խուց: Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է՝ առանց նախապես զգուշացվելու: Նա մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցիչների եւ դատական նիստը նախագահող դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: Նա պարբերաբար չէր ներկայանում դատական նիստերին եւ դատավոր Նելլի Բաղդասարյանը նրան բերման ենթարկելու որոշումներ էր կայացնում: