A
A
«Մուշն ու Վանն էլ միացրեք իրար» (տեսանյութ)
ԱԺ-ն այսօր քվեարկեց ու անցկացրեց «Պետտուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը զարմացավ՝ ինչպե՞ս են քվեարկում այս օրենքը, երբ այն ընդհանրապես տուրքի մասին չէ. «Բերել, տարբեր բաներ իրար հետ միացրել եք, անունը դրել եք տուրք: Դե որ այդպես է՝ Մուշն ու Վանն էլ միացրեք իրար»: ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն արձագանքեց՝ ասելով, որ օրենքը տուրքի մասին է, ուղղակի այն վերաբերում էր բնօգտագործմանն ու ռոյալթիներին: «Խնդրում եմ բանավեճ չսարքել, խնդրում եմ պահպանել կարգուկանոն, պարոն Բագրատյան»,- կոչ արեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: