Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սթափվեք, այ մայմուններ» (տեսանյութ)

Քաղաքականություն
QQ89AggT210

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն իր այսօրվա ելույթը որոշել էր նվիրել օրերս ստեղծված «Հայկական վերածնունդ» կուսակցությանը: «Երբ սկիզբ առավ այդ գործընթացը, շատերը չէին հավատում, որոշներն էլ չարախնդում էին»,-նշեց նա: Պատգամավորը նաև վստահություն հայտնեց, որ իրենց ստեղծած ուժին դեռ շատերն են միանալու: «Այս իրողությունը լուրջ խուճապ առաջացրեց շատերի մոտ, որոնք վախից ու նախանձից կուրացած՝ կայծակնային արագությամբ ոտքի հանեցին իրենց էժանագին պատվիրակատարների արագ արձագանքման տխրահռչակ ջոկատները»,-ասաց նա: Պատգամավորը կոչ արեց նմանատիպ բոլոր մարդկանց. «Սթափվեք, այ անփառունակ մայմուններ: Իրական խայտառակությունն այն է, որ երկրում կան օրենքից վեր կանգնած մարդիկ, ովքեր միլիարդներ են թալանել մեր ժողովրդից ու հանգիստ խղճով քնում են»: