Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրատեսիլի քվեարկության համակարգը փոխվելու է (տեսանյութ)

Հասարակություն
Eurovision-2016-Stockholm

Եվրատեսիլ երգի մրցույթի քվեարկության համակարգը 2016 թ-ին արմատապես փոխվելու է։ Նախորդ տարիներին պրոֆեսիոնալ ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքները ներկայացվում էին որպես միասնական արդյունք: 2016 թվականից պրոֆեսիոնալ ժյուրին եւ յուրաքանչյուր երկրի հեռուստադիտողները հնարավորություն կունենան իրենց միավորները (1-ից 8 և 10-ից 12) տալ իրարից անջատ: Դա նշանակում է, որ լավագույն 10 երկրները միավորներ կստանան եւ՛ ժյուրիի, ե՛ւ հեռուստադիտողների կողմից, որը նոր հուզումներ կառաջացնի Եվրատեսիլի հազարավոր հեռուստադիտողների մոտ Եվրոպայում եւ դրանից դուրս: Այս մասին հայտնում է եվրատեսիլի պաշտոնական կայքը։