Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փետրվարի 18-ը՝ Ազատության օր (տեսանյութ)

Քաղաքականություն
aim

ԱԻՄ-ը կրկին կոչ է անում փետրվարի 18-ը ազդարարել Ազատության օր: Այսօր Հանրապետության հրապարակում հավաքված ԱԻՄ-ականները կրկին հիշեցրին, որ 1921 թ-ի փետրվարի 18-ին հայ մարդիկ ապստամբեցին կոմունիստական բռնապետության դեմ եւ ազատագրեցին Երեւանը, թեեւ դրան դեմ էին նաեւ դաշնակցականները: «Դա իսկապես ժողովրդական ապստամբություն էր՝ առաջին հաղթական ընդվզումը՝ ընդդեմ բոլշեւիկների»,- այսօր հայտարարեց ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի նախագահ Արկադի Վարդանյանը: Այսօրվա բացօթյա ասուլիսին չէր մասնակցում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: «Հայրիկյանը ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց հոգեպես մեզ հետ է: Հայրիկյանը մեկնել է ԱՄՆ իր գրքի շնորհանդեսին մասնակցելու համար, ուստի չի կարող ներկա լինել»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասաց Արկադի Վարդանյանը: Այնուհետեւ ԱԻՄ անդամները ուղեւորվեցին Գառնի՝ հարգանքի տուրք մատուցելու 1921թ. ապստամբության երկու գլխավոր դեմքերի՝ Ղազար Քոչարյանի եւ Մարտիրոս Աբրահամյանի շիրիմներին: