Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին հայը Gaming Intelligence-ի «Թեժ 50» ցանկում

Բիզնես
VaheBaloulian

Ամեն տարի Gaming Intelligence-ը հրապարակում է առցանց խաղերի բնագավառում «Թեժ 50» նորարար եւ ոգեշնչող անձանց ցանկը: Հայաստանում հիմնված և բազմաթիվ պարգևների արժանացած BetConstruct ընկերության գործադիր տնօրեն Վահե Բալուլյանը 2016-ին դարձավ այս պատվավոր ցանկում ներգրավված առաջին հայը: Իր հերթին՝ International Gaming Awards-ը ճանաչեց BetConstruct-ը 2016-ի տեխնոլոգիաների լավագույն մատակարար: «Խորապես զգացված եմ, որ BetConstruct ընկերության շնորհիվ Հայաստանն արդեն ամուր դիրքեր է գրավել համաշխարհային շուկայում որպես խաղային տեխնոլոգիաների առաջատար արտադրող և մատակարար: Ունենալով ներկայացուցչություններ և հաճախորդներ գրեթե բոլոր մայրցամաքներում՝ BetConstruct-ը ապացույցն է հայերի հնարամտությանն ու գործարարությանը: Ավելին՝ BetConstruct-ի զարգացման և հաճախորդների սպասարկման ամենամեծ բաժանմունքը գտնվում է Հայաստանում, ինչը հզոր օրինակ է այն քայլերի, որոնք պետք է ձեռնարկվեն  Հայաստանի տնտեսական աճի և բարգավաճման համար»: