A
A
Լավ լուր Նորքի բնակիչների համար
Հին Նորքը սպասարկող թիվ 26 երթուղու միկրոավտոբուսների քանակը ավելացվել է երեք միավորով։ Այս մասին «Ա1+»-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Նշվում է նաև, որ հանձնարարվել է երթուղին սպասարկող կազմակերպությանը առաջիկա օրերին ևս ավելացնել շարժակազմի քանակը և ապահովել երթուղու կանոնավոր սպասարկումը։ Նշենք, որ Հին Նորքի տրանսպորտային խնդրին «Ա1+»-ը անդրադարձել էր օրեր առաջ։ Նորքեցիները պնդում էին, որ 26-րդ երթուղին աշխատում է անբավարար, իրենք ստիպված են լինում երկար ժամանակ սպասել թաղամասը սպասարկող միակ գծի միկրոավտոբուսների ժամանելուն, հատկապես՝ առավոտյան և երեկոյան ժամերին այն մշտապես գերծանրաբեռնված է։