Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հռիփսիմե Խուրշուդյանը՝ Հայաստանի չեմպիոն

Սպորտ
xurshudyan

Այսօր Երեւանում մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, մրցումային առաջին օրը մեդալները վիճարկեցին կին ծանրորդները: Քաշային տարբեր կարգերում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեցին Երանուհի Պետրոսյանը (48 կգ), Աննա Գովելյանը (53 կգ), Աղունիկ Հակոբյանը (58 կգ), Քրիստինե Պետրոսյանը (63 կգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ), Սոնա Պողոսյանը (75կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ): Վաղը մրցահարթակ կբարձրանան 56 կգ եւ 62 կգ քաշային կարգի ծանրորդները: