Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը հաղթանակ բերեց «Բորուսիա»-ին

Սպորտ
hen

Հենրիխ Մխիթարյանի խփած միակ գոլը օգնեց Դորտմունդի «Բորուսիային» տոնել հերթական հաղթանակը: Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում դորտմունդցիները սեփական դաշտում ընդունեցին մրցաշարի հետնապահ «Հաննովերին»: Խաղը չնայած անցավ դաշտի տերերի առավելությամբ, սակայն նրանց միայն մեկ անգամ հաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Դա տեղի ունեցավ 57-րդ րոպեին, երբ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը խաղադաշտի կենտրոնում ստանալով գնդակը, միայնակ կարողացավ ճեղքել մրցակցի պաշտպանությունը եւ հեռահար հարվածով գրավեց դարպասը՝ 1:0: Այս հաղթանակից հետո «Բորուսիան» կրճատեց մրցաշարի միանձնյա առաջատար «Բավարիայի» հանդեպ եղած միավորների տարբերությունը. այն այժմ կազմում է հինգ միավոր: