Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միքայել Միքայելյանը գրավեց 28-րդ տեղը

Սպորտ
index5

Նորվեգական Լիլեհամերում մեկնարկած պատանեկան 2-րդ ձմեռային օլիմպիական խաղերի առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը ուժերը փորձեց դահուկավազքի 1500մ ազատ ոճում: Նա որակավորման փուլում ցույց տալով 3:18.48 րոպե արդյունք՝ զբաղեցրեց 27-րդ տեղը եւ մտավ կիսաեզրափակիչ: Այստեղ մեր 16-ամյա դահուկորդը չնայած ավելի արագ անցավ նույն մրցատարածությունը (3:14.65), սակայն իր խմբում գրավեց 9-րդ տեղը եւ չմտավ եզրափակիչ փուլ: Ընդհանուր հաշվարկով Միքայել Միքայելյանը մրցավազքն ավարտեց 28-րդ տեղում: