Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրավիճակը սահմանագծին՝ վերջին 1 շաբաթում

Պաշտոնական
army

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից և ՀԱՆ-17, ՌՊԳ-7 ու ԳՊ-25 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 9000 կրակոց:      ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:   ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն