Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդ. Նալբանդյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Պաշտոնական
agn1

Փետրվարի 13-ին Մյունխենում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդին: Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ, կարևորեցին վերջին տարիներին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բարեկամական գործընկերության ամրապնդմանն ուղղված քայլերը։ Էդվարդ Նալբանդյանը և Վիկտորիա Նուլանդը մտքեր փոխանակեցին տարբեր ոլորտներում փոխգործակցության հետագա զարգացման ուղիների շուրջ։ Հայաստանի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների: Էդվարդ Նալբանդյանն ու Վիկտորիա Նուլանդը քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը։ ԱԳՆ