Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կորուսյալ Երևան. լուսանկարներ

Կարևոր լուրեր Հասարակություն
glxavor1

Երեւան, որն այլեւս չկա. վերջին մի քանի տարում Երեւանն անդառնալիորեն կորցրեց իր դիմագիծը: Գերակա բացառիկ հանրային շահ անվան տակ պատմամշակութային մի շարք շինություններ կամ պարզապես երեւանցիների ժամանցի սիրելի վայրերն ապամոնտաժվեցին ու իրենց տեղը զիջեցին «էլիտար» կառույցներին: Որոշների տեղում առ այսօր ոչինչ կառուցված չէ, օրինակ՝ Երիտասարդական պալատի: Հայտնի «կրծած կուկուռուզը», որը կառուցվել էր 1976 թվականին, քանդվել է դեռեւս 2006-ին, սակայն մինչ օրս այդ տարածքում ոչինչ կառուցված չէ: kukuruznik 1930-ական թվականներին Երեւանի Շահումյան հրապարակում կառուցված «Սեւան» հյուրանոցը հողին հավասարեցվեց 2004 թվականին: Այժմ այդ տարածքում վեր է խոյանում կառավարության նոր մասնաշենքը: sevan spitakshenq Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախկին շենքը, որը կառուցվել էր 1938 թվականին, 2002-ին կառավարության որոշմամբ հանձնվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Շենքի քանդման աշխատանքները սկսվեցին 2007 թվականին, իսկ արդեն 2015-ից այս տարածքում կանգնած են հայրապետական նստավայրի շենքն ու նորակառույց Սուրբ Աննա եկեղեցին: lezviinstitut surb anna Երեւանի եւս մեկ խորհրդանիշ՝ փակ շուկան, որն ընդգրկված է պատմամշակութային հուշարձանների ցանկում, 2012 թվականին քանդվեց ու վերակառուցվեց որպես սուպերմարկետ: pak shuka pak-shuka 2014 թվականին քանդվեց նաեւ Աֆրիկյանների ակումբի շենքը, որն ընդգրկված է տեղափոխման ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում։ Այս շենքն այնքան հին էր, որ նույնիսկ դրա կառուցման հստակ տարեթիվը հայտնի չէ: Նշվում է 19-րդ դարի վերջն ու 20-րդ դարի սկիզբը: Թե ինչ է կառուցվելու պատմական այս շենքի տարածքում, դեռեւս հայտնի չէ: afrikyanner 2012 թվականից ի վեր՝ Երեւանը չունի կրկես: Հենց այդ տարի կրկեսի շենքը պայթեցվեց՝ վերակառուցման նպատակով, սակայն աշխատանքները մինչ օրս ձգձգվում են: krkes krkes0 Օրեր առաջ հողին հավասարեցվեց Արամի փողոցի «վերջին մոհիկանը»՝ կարմիր տուֆից շենքը: Գիշերով քանդված շինությունը, պարզվում է, խանգարում էր քաղաքացիների ազատ տեղաշարժին: 150 տարվա շենքի փոխարեն այժմ երեւանցիներն ավելի լայն մայթ կունենան, ինչպես նաեւ՝ նոր ու բարձրահարկ հյուրանոց: arami30-3 arami30-2 Թեեւ ոչ պատմամշակութային հուշարձան, բայց երեւանցիների համար ոչ պակաս սիրելի ու քաղաքի դեմքը հանդիսացող շինություններից մեկը՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը, նույնպես քանդման վտանգի առջեւ է կանգնած: Թեեւ սեփականատերը խոստացել է ձեռք չտալ էստակադայի աշտարակին ու ներքին օղակին, բայց քաղաքացիները վստահություն չունեն, որ շինությունն ամբողջությամբ չի քանդվի. ի՞նչ իմանաս, թե հերթական գիշերից հետո քաղաքն ինչ դեմքով կարթնանա: zvartonc Եվ սա ապագայում քանդվող միակ շինությունը չէ: Սփյուռքահայ ու արտասահմանցի զբոսաշրջիկների սիրելի ռեստորաններից մեկը՝ «Դոլմաման», 19-րդ դարի այլ շինությունների հետ մեկտեղ, հնարավոր է՝ նույն ճակատագրին արժանանա, ինչ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված մյուս կառույցները: dolmama Եթե այսպես շարունակվի, ապա շուտով Երեւանը կլինի լուսանկարներում միայն։