Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գալուստ Սահակյանը՝ ԼՂՀ ՊԲ տանկային զորամասում

Պաշտոնական
galust

ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 12-ին այցելել է ԼՂՀ պաշտպանական բանակի տանկային զորամասերից մեկը: ՀՀ ԱԺ նախագահի այցելության հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ զինված ուժերի մարտական պատրաստվածությանը, մարտական հենակետում հերթապահության կազմակերպմանը, բանակային ընթացիկ աշխատանքներին, զինծառայողների սննդակարգին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում զինծառայողները նշել են, որ միշտ պատրաստ են արժանի հակահարված հասցնել հակառակորդին: Օրենսդիր մարմնի ղեկավարը շնորհակալություն է հայտնել սպաներին եւ զինվորականներին անձնվեր ծառայության համար: Նա իր երախտագիտության խոսքն է ուղղել զինծառայողներին, ովքեր, դիմակայելով հակառակորդի սադրանքներին, ապահովում են մեր երկրի խաղաղությունը: Խորհրդարանի ղեկավարը շրջայց է կատարել տարածքում եւ ծանոթացել զորամասի կենցաղային պայմաններին: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը զորամասին նվիրել է համակարգիչներ: