Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ բերած, ՀՅԴ տարածը՝ Ա. Աշոտյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
D6HOFOFu8OA

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նեղացա՞ծ է ՀՅԴ-ից: Նախարարի նրա պաշտոնը փոխանցվելու են ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանին: «Դաշնակցության բերած, Դաշնակցության տարած»,– պատասխանելով «Ա1+»-ի հարցին՝ Արմեն Աշոտյանը հիշում է մի առիթով դաշնակցական ընկերների շրջապատում արված կատակը ։ Պարոն Աշոտյանը հիշում է, որ 2009 թվականին, երբ ստանձնել է պորտֆելը Սպարտակ Սեյրանյանից, իրենք բազմիցս հանդիպել են եւ աշխատել սահուն փոխանցում կատարել: Իսկ այսօր Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտտյանը ցանկանում է շնորհակալություն հայտնել հազարավոր արձագանքների համար, որոնք աշխատանքի գնահատական էին եւ անձնական վերաբերմունք: «Իհարկե, եղան նաեւ քննադատություններ, հրճվանքներ եւ այլն: Բնական է՝ քաղաքական գործչի մասին անգամ լավը չեն խոսում, երբ բոլորիցս հեռու նա մահանում է: Ես չեմ մահացել եւ չեմ մահանալու քաղաքական դաշտում, տեսանելի ապագայում Տիրոջ կամքով իհարկե»,- ասաց Արմեն Աշոտյանը: Կրթության եւ գիտության նախարարը հիշեցնում է, որ այս 7 տարիների ընթացքում բավականին ծանր աշխատանք է կատարել: «Բայց թերթել հարկավոր էր: Այդ էջը թերթել եմ հոգեբանորեն, իսկ իրավաբանորեն` ոչ, որովհետեւ դեռ նախարար եմ: Մենք աշխատում ենք մինչեւ այն պահը, երբ Նախագահի կողմից 2009 թ-ին նշանակված նախարարը 2016 թ-ին նախագահի հրամանագրով կազատվի աշխատանքից»,- ասաց պարոն Աշոտյանը: Իսկ ո՞ր համակարգում կլինի ՀՀԿ փոխնախագահը հետագայում, նախընտրեց չպատասխանել՝ դա թողնելով ինտրիգ: