Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մթերային խանութ է այրվել

Կարևոր լուրեր Հասարակություն
2a524c8742cc9130f1656c2f7eb8a94c

Փետրվարի 13-ին, ժամը 08.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան 1-ին զանգվածի թիվ 8/1 շենքի մոտակայքում գտնվող խանութի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ և օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կուրղինյան 8/1 շենքի մոտակայքում գտնվող մթերային խանութում (մոտ 40 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.33-ին, մարվել՝ 08.37-ին: Խանութում ամբողջությամբ այրվել են պատին ամրացված տաղավարները՝ մթերքով և ջերմահարվել 6 սառնարան: ՏԿԱԻՆ