Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես գտնել երկրորդ կեսին (տեսանյութ)

Հասարակություն
1e247b4bf463f27bf561a7572befbf4d

Ո՞վ ինչպես է գտնում  կյանքի իր կեսին։ Մեր համաքաղաքացիները հարցի վերաբերյալ նշում են. «Ցանցերում այդքան նախընտրելի չի, շրջապատի մեջ»: «Ավելի շուտ ընկերական շրջապատում, ընդհանուր ծանոթների մեջից, համացանցով հաստատ չէ»: «Նախընտրում եմ ճիշտն ասած դրսում հանդիպեմ, դրսում օրինակ՝ կանգանռներում, տրանպորտի մեջ, մետրոյի մեջ»: «Ավելի լավ է ընկերական շրջապատում, ոչ թե համացանցով, համացանցով ոնց կարող են  ամուսնան ու լավ լինի»: «Համացանցը  շատ  սխալ է, ընկերական շրջապատը նորմալ է»: Ամուսնության նպատակով ծանոթացնել միայնակ մարդկանց: Այս կարգախոսով 2009թ-ից Երևանում գործում է «Երջանկության գաղտնիք» անունով միակ ամուսնական գործակալությունը: Գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանը «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց. «Ծանոթությունը մեզ մոտ սկզբում ընտրում է տղամարդը, այնուհետ կնոջը մենք ներկայացնում ենք այդ տղամարդու նկարները, ինֆորմացիա ենք տալիս նրա մասին և միայն կնոջ համաձայնությունից հետո իր կոնտակտները փոխանցվում են տվյալ տղամարդուն: Լինում են, իհարկե, կանայք, որոնք իրենք են ցանկություն հայտնում ընտրեն, բայց այստեղ մենք նախապես զգուշացնում ենք արդեն, որ կարող է իր ընտրած տղամարդը իրեն հանկարծ հավանություն չտա, ապա այդ դեպքում թող ինքը հոգեբանական խնդիրներ չունենա»: Գործունեության 7 տարիների  ընթացքում տիկին Իլոնան դիմողների կոնկրետ թիվ չի հրապարակում, սակայն ուրախությամբ փաստում է, որ  գրանցվել է արդեն 550-ից 600 ամուսնական զույգ, իսկ  բաժանության ընդամենը մեկ դեպք: Յուրաքանչյուր այցելուի հետ կնքվում է պայմանագիր՝ մեկ տարի ժամկետով: Տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է: «Ծանոթացնելուց հետո եթե մարդ ես ինչ-որ բան չի ստացվում, ապա առաջարկվում են  այլ տարբերակներ՝ թե տղամարդու, թե կնոջ համար»,-նշեց տիկին Բաղիշյանը: Դիմողների 60 % կանայք են։ Տղամարդկանց համար գործակալությունը տարիքային սահմափակում է մտցրել՝ 27 և  բարձր: «Օրինակ մեր մոտ մի անգամ  եկավ 67 տարեկան մի տղամարդ, նախկին օդաչու էր, շատ ժիր, շատ ճարպիկ մարդ էր, մենք իրան գրանցեցինք , ծանոթացրեցինք մի կնոջ հետ, այժմ բավականին ակտիվ իրանք հանդիպում են և հիմա սպասում ենք իրանցից լավ նորությունների»,-ասաց նա: Եվրոպական երկրներում լայն տարածում ունեցող նման գործակալություններին ինչպե՞ս են վերաբերվում մեր համաքաղաքացիները. այս հարցում ևս նրանց կարծիքները միանշանակ չեն: Մանրամասները՝ տեսանյութում