Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական խնդիրներն ու ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները

Քաղաքականություն
amerikayi-zayn

Ամերիկայի հայկական կազմակերպությունները «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում անդրադառնում են Բարաք Օբամայի առաքելությանն ու հորդորում հայ ընտրողներին բարձրաձայնել իրենց հուզող հարցերը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում: Միացյալ Նահանգներում 2016 թվականի նախագահական ընտրապայքարը շարունակում է անակնկալներ մատուցել: Այովա և Նյու Հեմփշիր նահանգներում հարցումների արդյունքում հաղթողների և պարտվողների զանազանություն է նկատվել: Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բեռնի Սենդերսը Նյու Հեմփշիրում հավաքել է ձայների մեծամասնություն, հետևում թողնելով առաջատար հանդիսացող Հիլարի Քլինթոնին: Իսկ Հանրապետական կուսակցության առաջատար թեկնածու Դոնալդ Թրամփն էլ նոր մրցակից է ձեռք բերել՝ հանձինս Օհայոյի նահանգապետ Ջոշ Քասիքի: Ընտրապայքարի հետ մեկտեղ խորանում են նաև ԱՄՆ-ի ներկա նախագահ Բարաք Օբամայի առաքելությունը շարունակելու մասին տարաձայնությունները: ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ընդառաջ Ամերիկայի հայկական կազմակերպությունները նույնպես անդրադառնում են Բարաք Օբամայի առաքելությանն ու նախագահի թեկնածուներին: Եղիսաբեթ Չուլջյանը ասում է,- «Նախընտրական իր արշավի ընթացքում նախագահ Օբաման մեծ խոստումներ տվեց ամերիկահայ գաղութին: Խոստումներ, որ որպես ԱՄՆ-ի նախագահ ինքը պետք է ճանաչեր հայոց ցեղասպանությունը, խոստումներ, որ պետք է ընդլայներ ԱՄՆ-ի օժանդակությունը դեպի Հայաստան, որ պետք է պաշտպաներ Արցախի ազատ անկախ վիճակը»: Ամերիկայի հայ դատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Եղիսաբեթ Չուլջյանը հույս է հայտնում, որ իր նախագահության շրջանում Օբաման ևս մեկ հնարավորություն ունի Հայոց ցեղասպանության առումով իր խոստումը կատարելու հարցում, և հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի դիրքորոշումը ներկա ընտրություններում: Նա ասում է,- «Հիմա ժամանակն է նախագահի թեկնածուներին հարցադրումներ տալ, նրանց պատասխանները լսել հայկական կարևոր հարցերի շուրջ: Նաև անհրաժեշտ է մասնակցություն ցուցաբերել ամերիկյան ընտրապայքարի ընթացքին»: Ամերիկայի հայկական համագումարը գործադիր տնօրեն Բրայըն Արդունին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նույնպես անդրադառնում է այս թեմային: Մանրամասներն՝ այստեղ