Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբան Սիրունյանին չեն պատժի

Հասարակություն
aleqsandr-Sirunyan

Փաստաբանների պալատի նախագահի 2016 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը մերժվել է: Ինչպես տեղեկանում ենք Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, կարգապահական վարույթ հարուցելու հիմքը բացակայում է: Հիշեցնենք, որ նախորդ  տարի հուլիսի 27-ին մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը դիմում է ներկայացրել Փաստաբանների պալատ՝ «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբ կարագապահական վարույթ հարուցելու եւ նրան պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Տուժող կողմին վիրավորել եւ ցավ է պատճառել Ալեքսանդր Սիրունյանի կողմից ասուլիսի ընթացքում  թույլ տրված մի շարք արտահայտություններ՝ մասնավորապես. «Աստված հեռու պահի, Մերի Մարգարյանին հոսպիտալացնեին էլ մահանալու էր, չհոսպիտալացնեին էլ»,  «Մերի Մարգարյանի գործով,  եթե մարդ պետք է դատվի, ապա դա Շուշանիկ Բախշյանը չէ», « Շուշանիկը, եթե  դատվեց, դատվելու է ամենավերջում», «Այս մահացածի մոտ գտել են մի փոքր մսի կտոր, ասել են՝ սա լյարդն է եղել, ասում են՝ սա էլ թոքերն է եղել»: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ