Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրանիկ զորավարի շունչը՝ պատկերասրահում (տեսանյութ)

Քաղաքականություն
nkarrrrrrr-3

Գրքեր, զինվորական պարագաներ ու 65 խոսուն նկարներ. անպարտելի հայ զորավար Անդրանիկի շունչն այսօրվանից Հայաստանի ազգային պատկերասրահում է: Զորավարի 150-ամյակի առթիվ բացված ցուցահանդեսը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի, Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի, Հայաստանի պատմության թանգարանի և Աշխարհի հայ նկարիչների միության կողմից: «Այն նկարները, որ արժանի էին այսօր ներկայացվելու, տեսնում եք: Անդրանիկ զորավարն այնպիսի մարդ էր, որ ինձ թվում է՝ յուրաքանչյուր հայ հպարտությամբ պետք է իր անունը տա»,-նշեց Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Անահիտ Մխիթարյանը: Նախապես հայտարարվել է մրցույթ, որից հետո ժյուրին ցուցահանդեսի համար ներկայացված շուրջ 130 ստեղծագործություններից ընտրել է 65-ը: Դրանց հեղինակներն են Արամ Իսաբեկյանը, Փարավոն Միրզոյանը, Արա Շիրազը, Մկրտիչ Պապոյանը, Սերժ Մալցևը, Գևորգ Մշեցին և այլք: Նկարիչ Մկրտիչ Պապոյանը մեկ ամիս առաջ է ավարտել Անդրանիկի նկարը: Հպարտ է, որ այսօր իր աշխատանքը նույնպես ներկայացված է ցուցահանդեսին. «Անդրանիկ զորավարն ինքն արդեն ոգեշնչող է: Դեռ փոքրուց տատիկներից, պապիկներից լսել եմ զորավարի մասին պատմությունները: Պետք է բարձր պահենք նրա անունը»,-ասաց նա: Միջոցառմանը ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տասնյակ արվեստագետներ ու արվեստասերներ: nkarrrrrr1 nkaaaaar 2