Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» Կիպրոսի փոխարեն կմեկնի Ռուսաստան

Սպորտ
sport-shirak

Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը փոխել է իր նախապատրաստական ծրագիրը: Հայաստանի ֆուտբոլի ընթացիկ առաջնության 4-րդ տեղի թիմը ուսումնամարզական երկրորդ հավաքը նախատեսել էր անցկացնել Կիպրոսում: Սակայն ակումբի ղեկավարությունն այն հետաձգել է երեք օրով, բացի այդ տեղափոխել Ռուսաստան: «Շիրակը» փետրվարի 17-ին կմեկնի Սոչի, որտեղ կմարզվի մինչեւ մարտի 2-ը: Ի դեպ, այդ օրը մեկնարկելու է Հայաստանի բարձրագույն խմբի մրցաշարի երկրորդ հատվածը, սակայն դա չի անդրադառնա շիրակցիների նախապատրաստության վրա, քանի որ նրանց առաջին մրցակիցը՝ Երեւանի «Ուլիսը», Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հանվել է առաջնությունից եւ չի խաղալու այդ օրը: