Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փետրվարի 12. «Ես էի, որ ձեզ արգելում էի նրան ասել Դոդ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
oracuyc-2

1998-ի փետրվարի 12-ին արտասահմանից Հայաստան է ներգաղթում Դաշնակցության կարկառուն դեմքերից մեկը՝ Էդվարդ Հովհաննիսյանը: Նա երկու օր առաջ բանտից ազատված Վահան Հովհաննիսյանի հայրն է, որը Հայաստանից հեռացել էր դեռեւս 1972-ին: Ի դեպ, այն հարցին, թե ինչպես է վերաբերվում նախագահի արտահերթ ընտրություններում որդու թեկնածության առաջադրմանը, հայրն անկեղծանում է: Նույն օրը Հայաստանի կոմկուսը հրավիրում է իր 34-րդ համագումարը: Համագումարը նախագահի թեկնածու է առաջադրում կոմկուսի առաջնորդ Սերգեյ Բադալյանին: Վերջինս խոստովանում է, որ հանդիպել է պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին եւ վարչապետ Ռոբերտ Քոչարյանին: Բադալյանը կանխատեսում է, որ ընտրությունները կընթանան երկու փուլով: Այս սպանված տղան շարքային զինվոր Մկրտիչ Օհանյանն է: Նախորդ օրը նա Արմավիրի մարզի զորանոցներից մեկում հրազենով կրակ է բացել քնած զինվորների վրա: Տեղում մահացել է 6 հոգի, վիրավորվել եւս երկուսը, իսկ Օհանյանը զորամասից փախել էր, նրան գտնում են Երեւանի Հանրապետության հրապարակում: Հետաքննությունը վարում է Վլադիմիր Գասպարյանի գլխավորած զինվորական դատախազությունը: 5 օր առաջ Պարույր Հայրիկյանը հայտարարում էր, որ Տեր-Պետրոսյանին ճնշել են եւ նրա հրաժարականը հակասահմանադրական է, փետրվարի 12-ին նա ասում է՝ ոչ մի ճնշում չի եղել, գործել է նախագահի ինքնապաշտպանության զգացումը: Տեր-Պետրոսյանն անձամբ պատրաստ չէր մտնել Եվրոխորհուրդ: Հայրիկյանն, իհարկե, անկասկած կառաջադրի իր թեկնածությունը արտահերթ ընտրություններում: Նախագահի առաջիկա ընտրություններում Սերժ Սարգսյանը պաշտպանելու է վարչապետ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: «Մենք ընտրությունները չենք կեղծելու»,-երաշխավորում է Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարարը: 2000-ի այս օրերին Հայաստանում գոյություն ունի ինտերնետին միացված 20 հազար համակարգիչ: Ամբողջ աշխարհում դրանց թիվը 43 միլիոն է: Սրանք «Ինտերնետ օգտագործողների միության» տվյալներն են: Ինտերնետին միանալու ամսեկան միջին գինը մեր երկրում 50 ամերիկյան դոլար է՝ ավելի թանկ, քան՝ Ամերիկայում եւ Եվրոպայում: 2000-ի փետրվարի 12-ին Հրանտ Մաթեւոսյանը դառնում է 65 տարեկան : Մարդ է, որն իր գրականությունը պարտադրեց խորհրդային ռեժիմին : Այսօր Մաթեւոսյանը վիպակ է գրում պատերազմն ավարտած մարդու մասին: Վիպակի հերոսները համարձակվում են նկատել, որ Բեռլինն իրենք են գրավել, բայց հաղթանակի պտուղները վայելում են ուրիշները։ 2001-ի փետրվարի 12-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագրով Բորիս Նազարյանին իր դիմումի համաձայն ազատում է գլխավոր դատախազի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով դատախազի պաշտոնակատար է նշանակվում Ժիրայր Խառատյանը: 2002-ի այս օրը Պարույր Հայրիկյանը դեմ է եւ Ռոբերտ Քոչարյանի կիսանախագահական եւ ընդդիմադիր վեցյակի խորհրդարանական տարբերակի սահմանադրական փոփոխությունների փաթեթներին: Առաջինին՝ ավելի շատ: Հրանտ Մաթեւոսյանն արդեն 67 տարեկան է: Այսօր նա աշխատում է «Եզրեր» վիպակի վրա: Մաթեւոսյանը բազմիցս դադարեցրել է գրելու աշխատանքները: Այսօր գրողը վստահ է սակայն, որ գրականությունը չի կորցրել իր ազդեցությունը նույնիսկ հաց չգտնող մարդու եւ մարդասպանի վրա: 2008-ի այս օրը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարում է, որ առաջին անգամ Հայաստանում բացահայտվել է «պաշտոնապես չգրանցված հասարակաց տուն»։ Այն վերագրվում է նախագահի առաջիկա ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակից Հակոբ Հակոբյանին: 2009-ի փետրվարի 12-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 4-րդ հերթական համագումարում հայաստանյան խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվում է կուսակցության նախագահի պաշտոնում: Այլ թեկնածուներ չեն առաջադրվում: Մեկ տարի առաջ այս օրը Հանրապետականի նիստում Սերժ Սարգսյանը հարձակվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վրա: Վերջինս իշխանափոխության գործընթաց էր սկսել: Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ գագիկ Ծառուկյանը պետք է դուրս գա քաղաքականությունից. «Ես էի, որ ձեզ արգելում էի նրան ասել Դոդ»: