Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիլեն Գալստյան. «Հոբելյաններ չեմ սիրում» (տեսանյութ)

Մշակույթ
2011-vilen-1

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր  բալետմայստեր Վիլեն Գալստյանը առանձնապես չի սիրում, գովեստի խոսքեր լսել, նախընտրում է պարի լեզուն:  Հիշարժան հոբելյաններից էր նրա համար, թերևս այն տարին, երբ կնոջ՝ պարուհի Նադեժդա Դավթյանի հետ մեկնեց Արգենտինա բեմադրելու «Սպարտակը»: Վաղը հոբելյարին կնվիրվի իր իսկ խորեոգրաֆիայով բեմադրած Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ներկայացումը: Բալետ բեմադրելը ծանր աշխատանք է, ասում է բալետմայստերը: Նա հինգ տարի պարուսույց-բեմադրիչի արվեստ է ուսանել Մարինյան թատրոնի հայտնի խորեոգրաֆ Ռոստիսլավ Զախարովի մոտ: Որպես մենակատար, պարել է ոչ միայն հայրենի թատրոնում, այլև Մոսկվայի Մեծ թատրոնում և հեղինակավոր այլ բեմերում: Լավագույն մենապարերից են՝ Սպարտակը՝  Արմենը՝ «Գայանե»-ում, Ալբերտը՝ Ադանի «Ժիզելում», Ռոմեոն՝ Պրոկոֆևի «Ռոմեո եւ Ջուլիետ»-ում, Կոմիտաս՝ Էդգար Հովհաննիսյանի  «Անտունի»-ում։ «Երազել է Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար գրված Խաչատրյանի երաժշտության հիման վրա բալետային ներկայացում բեմադրել: Հուսով է շուտով երազանքն իրականություն կդառնա»: Կյանքի ամենամեծ պարգևը նրա համար երեխաներն են՝ Շվեյցարիայում բնակվող, օպերային ճանաչված երգչուհի Ջուլիետ Գալստյանը և Ֆրանսիայում բնակվող, Թուլուզի բալետի առաջատար մենապարող Դավիթ Գալստյանը: Հուսով է, որ մի օր Դավիթն այնտեղ ստացած իր փորձը կբերի Հայաստան: