Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրիտանական ֆիլմեր՝ նաեւ Ապարանում եւ Ալավերդիում (տեսանյութ)

Հասարակություն
MHM0102273-copy

Փետրվարի 20-ին Երեւանում մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը: Այդ կապակցությամբ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշեց, որ ինքն առաջին անգամ է մասնակցելու փառատոնին. «Անհամբեր սպասում եմ փառատոնին: Սա շատ լավ առիթ է ծանոթանալու բրիտանական ֆիլմերին, մշակույթին: Հրաշալի ֆիլմեր են ընտրված: Հպարտ եմ, որ հանդիսանում ենք փառատոնի  ամաֆինանսավորողներից»,-նշեց դեսպանը: Այս տարի առաջին անգամ Բրիտանական ֆիլմերի փառատոնը կանցկացվի նաեւ Ապարանում եւ Ալավերդիում, ինչպես նաեւ՝ Դիլիջանում: Հարցին՝ նախատեսվու՞մ է, արդյոք, փառատոնն անցկացնել Արցախում, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը պատասխանեց, որ ոչ. «Արցախում մենք մեծ գործունեություն չենք ծավալում, բայց ունենք առցանց հնարավորություն, որին աշխարհի բոլոր անկյուններից կարող են հետեւել: Կոնկրետ Արցախից եղել են ՀԿ-ներ, որոնք դիմել են՝ խնդրելով նյութեր տրամադրել իրենց: Միշտ տրամադրել ենք, երբեք չենք մերժել: Բայց փառատոնի կազմակերպումը շատ տարբեր խնդիրների հետ է կապված՝ թե’ գումարային, թե’ընդհանրապես, եւ չենք կարող Արցախում անցկացնել այն»: