Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռադիոն կյանքեր է փրկում»

Հասարակություն
147528

Ճգնաժամի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների ժամանակ ռադիոն կարող է ծառայել որպես հաղորդակցման փրկարար միջոց: Մարդկանց համար, ովքեր դառնում են քանդված հասարակությունների կամ աղետների զոհ, կամ հուսահատությամբ սպասում են իրենց համար կենսական նշանակություն ունեցող նորությունների, ռադիոն է, որ ապահովում է այդ տեղեկատվությունը։ Ռադիոն կարող է օժանդակել արտակարգ իրավիճակների արձագանքման գործողությունների, ինչպես նաև իրականացվող վերակառուցողական աշխատանքների ժամանակ։ Հանրային ռադիոյի միջոցով տեղաբնակները կարող են բարձրացնել և լսելի դարձնել իրենց ձայնը։ Այս տարի, սկսելով իրականացնել Կայուն զարգացման նպատակները, եկեք օգտագործենք ռադիոն՝ ի նպաստ մարդկության առաջխաղացման։ Մարդասիրության համաշխարհային գագաթնաժողովին ընդառաջ, որը կկայանա սույն թվականի մայիսին, անհրաժեշտ է գտնել ուղիներ՝ բարձրացնելու ռադիոյի կիրառման արդյունավետությունը արտակարգ իրավիճակներում գտնվող մարդկանց էլ ավելի օգնելու համար։ Ռադիոյի համաշխարհային այս օրը եկեք փորձենք ապացուցել, որ ռադիոն կյանքեր է փրկում։