Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը կսկսի եւ կվերջացնի սեւերով

Սպորտ
sport-chess-aronyan1

Մոսկվայում կայանալիք շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կսկսի հոլանդացի Անիշ Գիրիի հետ պարտիայով: Դա պարզ դարձավ ՖԻԴԵ-ի կողմից անցկացրած վիճակահանության արդյունքում: Լեւոն Արոնյանին բաժին է հասել 6-րդ համարը: Ահա նրա մասնակցությամբ պարտիաների ժամանակացույցը.   Առաջին շրջան 11.03.  Անիշ Գիրի (Հոլանդիա) - Լեւոն Արոնյան 12.03.  Լեւոն Արոնյան – Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) 13.03.  Վեսելին Թոփալով (Բուլղարիա) - Լեւոն Արոնյան 15.03.  Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան 16.03.  Լեւոն Արոնյան - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) 17.03.  Լեւոն Արոնյան – Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) 19.03.  Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան   Երկրորդ շրջան 20.03.  Լեւոն Արոնյան - Անիշ Գիրի 21.03.  Վիշվանաթան Անանդ - Լեւոն Արոնյան 23.03.  Լեւոն Արոնյան - Վեսելին Թոփալով 24.03.  Լեւոն Արոնյան - Պյոտր Սվիդլեր 25.03.  Ֆաբիանո Կարուանա - Լեւոն Արոնյան 27.03.  Լեւոն Արոնյան - Սերգեյ Կարյակին 28.03.  Հիկարու Նակամուրա - Լեւոն Արոնյան   Մրցաշարի հաղթողն այս տարվա աշնանը աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ մրցամարտում կպայքարի շախմատային թագի համար: