Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն կթարմացնի՞ կազմը (տեսանյութ)

Քաղաքականություն
hhk-nkar

«Նոր ընտրական օրենսգիրքը լիարժեք կգործի միայն այն պարագայում, եթե հայաստանյան իրականությունում վերջնականապես ձևավորվի քաղաքական մշակույթ ընտրություններն անցնեն արդար ու թափանցիկ, իսկ քաղաքացիները վստահություն ունենան դրանց արդյունքների նկատմամբ»,- պնդում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։ Իսկ արդյո՞ք Հայաստանում քաղաքական մշակույթի ոչ բավարար մակարդակի համար պարոն Մինասյանը պատասխանատու չի համարում իր կուսակցությանը՝ տասնամյակից ավելի իշխանության ղեկին գտնվող ՀՀԿ-ին։ «Դեռևս այն մակարդակի չի այդ մշակույթը և ես վստահ եմ ու համոզված, որ ամեն մի ընտրությունից հետո որոշակի փոփոխություններ իրականացնելով մենք ավելի շատ ենք ծանոթ դառնում, և բոլորս մեր նկատմամբ փորձում դառնալ ավելի պահանջկոտ»։ Իշխող ուժի ներկայացուցիչը չի կիսում ընդդիմադիրների տեսակետը, թե նոր օրենսգրքում սահմանվելիք համամասնական ընտրակարգն իրենից ներկայացնում է թաքնված մեծամասնական ընտրակարգ. «Ես դեմ եմ տեսակետին, թե այն վտանգավոր տարրեր է պարունակում։ Ռեյտինգային համակարգը շատ երկրներում իրեն արդարացնում է»։ Իսկ հարցին՝ կարո՞ղ է այդպիսի մի երկիր նշել, պարոն Մինասյանը հստակ չի մեկնաբանում։ Նա լավատեսորեն է արտահայտվում ապագա ձևավորվելիք խորհրդարանի մասին։ Սակայն կա մտահոգություն, որ Հանրապետականն այս անգամ էլ խորհրդարան կմտցնի օլիգարխների ու «պատգամավորական որակներից հեռու անձանց»,- ՀՀԿ-ն չի՞ գնա խմբակցության կազմի փոփոխության, Մկրտիչ Մինասյանն արձագանքում է. «Անպայման դա էլ կլինի, մի շտապեք»։