Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհ. Սահակյանը բարձրացրեց Զ. Փոստանջյանի դիպլոմի հարցը (տեսանյութ)

Քաղաքականություն
zara2

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում է  Զարուհի Փոստանջյանի՝ ՄԻՊ պաշտոնում առաջադրվելու հարցը։

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիք ունի ՀՀԿ թեկնածու Արման Թաթոյանի մասին: Տիկին Փոստանջյանն ի պատասխան ասաց. «Շատ նորմալ թեկնածու է, շփման մեջ նոմալ անձնավորություն, նա եկել է անգամ իմ կազմակերպած լսումներին, որին ոչ մեկդ չէր եկել: Նա պարկեշտ անձնավորություն է, հաստատ պարոն Լիսկայի նման անձնավորություն չէ»: «Շնորհակալություն ձեր ջերմ վերաբերմունքի համար: Եվ, ինչպես հասկացա՝ ձեր հայտարարություններին կվերաբերվենք որպես հայտարարություններ, եւ կյանքի կկոչենք Սահմանադրությունը»: Վերջում Հովհաննես Սահակյանն ակնարկեց, որ Զարուհի փոստանջյանի ներկայացրած դիպլոմը պետական նմուշի չէ եւ կոչ արեց այլ փաստաղթղթեր եւս  ներկայացնել, հակառակ դեպքում նրա՝ օմբուդսմեն դառնալու հավանականությունը փոքր է, կմերժեն: «Էտքան դուխ ունե՞ք»,- հեռանալով նետեց Զարուհի Փոստանջյանը: «Մի քիչ կոռեկտ եղեք, քանի որ թեկնածու եք օմբուդսմենի»,- նկատեց Հովհաննես Սահակյանը: