Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տատիկին բուժե՞լ, թե՞ ուղարկել էն աշխարհ» (տեսանյութ)

Հասարակություն
go

«Մարզահամերգային համալիրը մեծ ծախսեր է պահանջում». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց համալիրի համահեղինակ Հրաչ Պողոսյանը: «Համալիրը խորհրդային տարիներից մնացել է ժառանգություն: Յուրաքանչյուր պետություն եւ ընտանիք պետք է ուղղակի լավ ճանաչի իրեն հասած ժառանգությունը եւ հասկանա՝ որը կարող է պահել, որը պետք է, որը պետք չէ : Եթե պետք է պահել, ապա միջոցներ է պետք հայթայթել»,-նշեց նա՝ հավելելով. «Մեզ մոտ էդ պահպանումը որպես գաղափար գոյություն չունի: Եթե մի փոքր վթար կա մի շենքում, մտածում են՝ վերացնել, շենքը վերացավ՝ պրոբլեմ էլ չկա: Նույն բանը կատարվեց երիտասարդական պալատի հետ: Այդ մարդկանց երբեմն ուզում եմ հարցնել՝ տատիկիդ առողջությունը ո՞նց Է: Եթե մի քիչ վատ է, ի՞նչ ես մտածում՝ բուժե՞ս, թե՞ ուղարկես էն աշխարհ»: Հրաչ Պողոսյանը նշեց, որ Մարզահամերգային համալիրը Պաշտպանության նախարարությանը հանձնելը ճարահատյալ քայլ էր: «Նրանցը չէ համալիրը, դա ժողովրդինն է, եւ պաշտպանության նախարարը շատ անհարմար վիճակի մեջ ընկավ այդ պատճառով»: Ասուլիսին ներկա՝ Մարզահամերգային համալիրի հարթաքանդակի հեղինակ Ֆերդինանտ Առաքելյանն էլ հավելեց. «Այսօր չունենք այն ղեկավար մարդիկ, որ կարողանան այդ մեծ կառույցը աշխատեցնել: Մասնավորեցնելու էլ իրավունք չունեն լիովին, դա պետության հովանավորության տակ պետք է լինի»: Ճարտարապետներին հետաքրքրում է այն հարցը, թե ինչպես համալիրը վաճառվեց մի մարդու, որը քրեական հետախուզման մեջ է: «Ո՞վ էր այն անխելք մարդը մեր կառավարության մեջ, որը այդ հսկայական շենքը վաճառեց մի սրիկայի, որը հետախուզման մեջ է»,- ասաց Պողոսյանը: Բանախոսները դժվարացան ասել, թե ինչ ճակատագիր է սպասվում համալիրին: Մի բան հաստատ գիտեն՝ պետությունը պարտավոր է պահպանել այն: