Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

BetConstruct-ը ճանաչվել է The International Gaming Awards-ի հաղթող

Բիզնես
113

Հայաստանում հիմնված և խաղերի համաշխարհային շուկայում առաջատար դիրքեր գրաված BetConstruct ընկերությունը այս տարի ևս դատարկաձեռն չի վերադարձել Լոնդոնում տեղիունեցող ամենամյա The International Gaming Awards-ից: Այս անգամ BetConstruct-ը շուկայում առաջատար ընկերությունների՝ Playtech, NetEnt, Microgaming և Scientific Games հետմրցապայքարում հաղթող ճանաչվեծ տարվա «The Technology Provider/Supplier» (Տեխնոլոգիաների Մատակարար) անվանակարգում: "Աննկարագրելի զգացողություն է՝ ընտրվել խաղային ոլորտում տեխնոլոգիաների լավագույն մատակարար շատ խստապահանջ փորձագետների կողմից, - ասաց BetConstruct-իգործադիրտնօրեն Վահե Բալուլյանը: 2015-ի Լավագույն Նորարար մրցանակին արժանանալուց հետո այս մրցանակն ունի մեզ համար է՛լ ավելի մեծ նշանակություն: Այն արտացոլում է մեր ընկերության հանձնառությունը՝ամեն կերպ աջակցել մեր գործընկերներին հասնել նորանոր հաջողությունների և գերազանցել իրենց ունեցած ակնկալիքները:" Ավելի քան 60 երկներից մոտ 140 ընկերություններ սպասարկող BetConstruct-ը Հայաստանում իր տեխնոլոգիաները տրամադրում է բացառապես Vivaro ընկերությանը: