Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անհետաքրքիր էր նույն դերը խաղալը». Հ. Ազոյան

Մշակույթ
hovo

«Խաղասեղանին սերն է» գեղարվեստական ֆիլմն արդեն հասանելի է հայ հանդիսատեսին: Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ֆիլմի պրեմիերան: Կատակերգությունը երկու ընկերների մասին է, ովքեր հանգամանքների բերումով փոխվում են տեղերով, ու նրանցից մեկը ստիպված է խաղալ պոկերի միջազգային առաջնությունում, իսկ մյուսը՝ փրկել ընկերոջ հարսանիքը: Գլխավոր հերոսներից մեկին մարմնավորում է Հովհաննես Ազոյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց, որ թեեւ չի տեսել ֆիլմը, բայց ակնկալում է, որ այն լավ է ստացվել. «Ֆիլմը Poker.am-ի ռիմեյքն է, 70 տոկոսով փոխված է: Նույն կերպարն եմ խաղացել, ինչը դժվար էր եւ անհետաքրքիր»: Ժապավենի նկարահանումներն իրականացվել են Մոսկվայում, Լոս Անջելեսում, Լաս Վեգասում եւ տեւել մոտ երկու ամիս: Ազոյանը նշում է, որ այդ ընթացքում ապրելով ռուս դերասանների հետ, շատ բան  է սովորել նրանցից: «Ֆանտաստիկ հաճույք եմ ստացել իրենց հետ ընկերություն անելով: Շատ բան եմ սովորել, հատկապես՝ Ալեքսանդր Ռեւայից»: «Խաղասեղանին սերն է» ֆիլմում նաեւ խաղում են Անդրեյ Բուրկովսկին, Կատերինա Շպիցան եւ Յան Ցապնիկը, իսկ ռեժիսորը Արտյոմ Միխալկովն է: