Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանություններին որպես քանդարար են ներկայացնում» (տեսանյութ)

Քաղաքականություն
narek

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն անձամբ կողմնակից չէ, որ «Զվարթնոց»-ի հին շենքը քանդվի. «Եթե մենք անընդհատ քանդենք, վաղն էլ կգան մեր կառուցածները կքանդեն: Այսինքն, մենք պարտավորություն ունենք, մանավանդ այդ մարդիկ եղել են նաեւ մեր ուսուցիչները, որոնք կառուցել են «Զվարթնոց»-ը»: Ըստ նրա՝ պետք է գտնեն մասնագիտական լուծումներ՝ իրականացնեն օդանավակայանի զարգացման ծրագրեր Էդուարդո Էռնեկյանի թիմի հետ մեկտեղ. «Բարի կամքի դեպքում, հնարավոր է, երկու կողմերից մասնագետները իրար հետ մեկ սեղանի շուրջ տեխնիկապես նախագծային լուծումներ գտնեն, որպեսզի եւ օդանավակայանը զարգանա, եւ պահպանելով հին օդանավակայանը՝ իր հորինվածքը»: Ինչ վերաբերում է Երեւանի հին կառույցների, մասնավորապես «Դոլմամա» ռեստորանի եւ հրշեջների հայտնի շենքի պահպանմանը, ապա պարոն Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց՝ ոչինչ չի սպառնում այդ ամբողջ տարածքին, ոչ ոք չի պատրաստվում քանդել այդ տարածքը, չկա նման նախագիծ՝ զարգացման, վերակառուցման ծրագրերը կլինեն այնպիսին, որ դրանք կպահպանվեն. «Հանրության սեփական բիզնես շահերի տեսանկյունից ապակողմնորոշելու, ներքաշելու քայլեր են, որոնք եղել են, կան ու էլի կշարունակեն լինել: Պարզապես մարդիկ չիմանալով ու վարկաբեկելով գործող իշխանություններին՝ նրանց որպես քանդարար ներկայացնելով հասնում են իրենց նպատակին»: Դեռ 4 տարի առաջ, երբ Նարեկ Սարգսյանը Երեւանի գլխավոր ճարտարապետն էր, դեմ է եղել նաեւ Արամի 30-ի քանդմանը, թեեւ, իր խոսքերով, այն ճարտարապետական արժեք չէ. «Նա հայտնվում էր հանրային տարածքի մեջ, ապագա փողոցի ու մայթի մեջ, նա չէր խանգարում կառուցապատողին: Ասել եմ, որ մեծագույն սխալ է իր կողմից գիշերով դնել, քանդել, եւ դրանով մի տեսակ մարդկանց մոտ խիստ բացասական էմոցիաներ առաջաց Նա վստահեցրեց՝     «Հին Երեւան» նախագծի հեղինակ Լեւոն Վարդանյանին առաջարկել է՝ Արամի 30-ն անպայման ներառել ծրագրի մեջ եւ չափագրության միջոցով վերականգնեն շենքը: