Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Կյուրեղյանը կազդուրվում է

Քաղաքականություն
Hayk-Kyureghyan1

Օդամղիչ ատրճանակից կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը հացադուլը դադարեցնելուց հետո կազդուրվում է: Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, փոխանցեց, որ տեսակցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող որդու հետ:  Ներկա պահին նա  առողջական խնդիրներ չունի եւ կամաց-կամաց հյուծվածությունը անցնում է: Հիշեցնենք, որ հունվար ամսին  8 օր Հայկ Կյուրեղյանը հացադուլ եւ 4 օր ջրադուլ էր հայտարարել՝ պահանջելով հացադուլը դադարեցնելուց հետո իրեն տեղափոխել առանձին խուց: Նրա պահանջը կատարվել է: Ներկա պահին Հայկ Կյուրեղյանը գտնվում է առանձին խցում: Հայրը, սակայն մտավախություն ունի, որ եթե կրկին Հայկին տեղափոխեն  այլ խուց, նա   հացադուլը կվերսկսի: «Հայկը հոգով ամուր է, մեզ ասեց չանհանգստանանք իր համար, ամեն ինչ լավ է լինելու»,- պատմում է հայրը: Հայկ Կյուրեղյանը մեղավոր է ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու մեջ: Շանթ Հարությունյան եւ ընկերները գործով դատական առաջին նիստից առաջ նա ի նշան բողոքի բարձրացել էր դատարանի դիմաց կայանված  մեքենայի վրա եւ կրակոցներ արձակել: