Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրայր Թովմասյանի պատասխանը՝ ԵՄ դեսպանին (տեսանյութ)

Քաղաքականություն
hrayr

«Կարո՞ղ է՝ մի հատ էլ երկուս է դրել, վերաքննություն է դրել, ստուգարք է նորից նշանակել եւ այլն»,- այսօր Կառավարության նիստից հետո այսպես արձագանքեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Նշենք, որ դեսպանը ՀՀ իշխանություններին կոչ էր արել լուրջ վերաբերվել Սահմանադրության վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում բարձրացված խնդիրներին, առաջարկություններին ու կատարել տնային աշխատանքը: Պարոն Թովմասյանը նաեւ ավելացրեց, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է եւ այդ բոլորը, ինչ ասում են, գործընկերային հարաբերությունների մեջ են. «Երբեք ՀՀ-ն չի անում ինչ-որ բաներ՝ միայն ինչ-որ կառույցների հաճոյանալու համար կամ նրանց պահանջով: Այդ ամբողջը մեզ է պետք, եւ այն առաջարկությունները, որոնք արել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը՝ հաշվի առնելով ընտրությունների նախորդ փորձը, պիտի ասեմ, որ դրանք հաշվի են առնված եւ նախագծում դրանց մեծ, էական մասն իրացված է»: Պարոն Թովմասյանը չթաքցրեց՝ ՀՀ-ում չկա վստահություն ընտրական համակարգերի նկատմամբ. «Վստահությունը պատշաճ մակարդակի վրա չի գտնվում: Ուստի դրանով է նաեւ պայմանավորված, որ որոշակի վերապահումով պետք է խոսել նոր համակարգերի ներդրման մասին: Եթե չի հաջողվի, ապա այլ բան պետք է մտածել»: