Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԳՆ-ն՝ Ստամբուլում հայերի վրա հարձակման դեպքի մասին

Պաշտոնական
AGN

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ստամբուլում հայ ընտանիքի վրա հարձակման դեպքի առիթով։ «Ստամբուլում հայ ընտանիքի վրա հարձակման գործով ձերբակալվածների մեջ, ըստ նախնական տվյալների, կան ՀՀ քաղաքացիներ։ Հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները սահմանափակված են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով: Արտաքին գործերի նախարարությունը հետևում է իրավիճակի զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: