Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ԵՄ դեսպանին

Քաղաքականություն
naira-zohrabyan1

Այսօր ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի հետ։ ԲՀԿ նախագահն ու դեսպանը քննարկել են դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության զեկույցում բարձրացված մտահոգությունները, ու այն քայլերը, որ անհրաժեշտ է անել՝ ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը մեծացնելու համար։ Կողմերը քննարկել են նաեւ Ընտրական Օրենսգրքի առաջարկվող փոփոխությունները, որոնք առաջիկայում կքննարկվեն խորհրդարանում՝ անդրադառնալով այն մեխանիզմներին, որոնք առավել գործուն օրենսդրական պաշտպանություն կսահմանեն՝ ընտրախախտումներն եւ անօրինականությունները կանխելու համար։ ԲՀԿ նախագահը նշել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշակում է ԸՕ-ի առաջարկությունների իր փաթեթը, եւ ակտիվորեն մասնակցելու է Ընտրական օրենսգրքի քննարկումներին։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին տեղեկացրել է, որ պատրաստ են իրենց աջակցությունը ցուցաբերել՝ մշակելու Ընտրական այնպիսի օրենսգիրք եւ համակարգ, որը հնարավորինս կբացառի ընտրական պրոցեսին անօրինական միջամտություններն ու կնպաստի ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության վերականգնմանը։ ԲՀԿ մամուլի ծառայություն