Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Յուքոմ»-ին արտոնություններ տրամադրելու հարցը չքննարկվեց

Կարևոր լուրեր Տնտեսություն
78daea42c69f27e34e58173bba40cb17

Կառավարության նիստում այսօր պետք է քննարկվեր  ներդրումային  ծրագրի  շրջանակներում  «Յուքոմ» ընկերության  կողմից  ապրանքների  ներմուծման  դեպքում  մաքսային  մարմինների  կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների  վճարման  ժամկետը   երեք   տարի  ժամկետով  հետաձգելու  մասին  որոշմա ն նախագիծը:  Խոսքը  գնում  էր ավելի քան 17 մլրդ դրամի ապրանքների ներկրման մասին: Կառավարության նիստում այս հարցը պետք է ներկայացներ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, սակայն վարչապետը հայտարարեց, որ օրակարգով նախատեսված 26-րդ այդ հարցը հանվել է քննարկումից: Նշենք, որ «Յուքոմ» ընկերությունը պատկանում է Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին: