Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրին հրաժեշտ տվեց 3 առյուծներին. Առավոտ

Հասարակություն
Gyumri_zoo_8

Գյումրու Անի թաղամասի սկզբնամասում գտնվող կենդանաբանական այգին, որի շուրջ բավական մեծ աղմուկ բարձրացավ համաշխարհային մակարդակով, մասնավորապես բրիտանական DailyMail-ի անդրադարձից հետո, որն այն որակեց որպես աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգին, այսօր հրաժեշտ տվեց իր վերջին գազաններին՝ 3 առյուծներին՝ Մերիին ու նրա երկու ձագերին՝ Զիտային ու Գիտային: Այսօր կենդանիներին տեղափոխեցին Ուրցաձորի վերականգնողական կենտրոն. սա գյուղ է Հայաստանի Արարատի մարզում, որից 7 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Խոսրովի անտառի արգելոցը: Aravot.am-ի հետ զրույցում կենդանաբանական այգու սեփականատեր Ստյոպա Վարդանյանն ասաց, որ շատ է ափսոսում, մեծ ցավ է ապրում, որ Գյումրին այլեւս չունի կենդանաբանական այգի. այսօր ճանապարհեց իր առյուծներին, բայց մխիթարվում է, որ գոնե սոված չեն լինի: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով