Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փակվել է ավտոտնակում և ինքնասպանության փորձ կատարել

Կարևոր լուրեր Հասարակություն
zenq

Փետրվարի 10-ին, ժամը 19.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 21 շենքի մոտակա ավտոտնակի դուռը փակվել է, քաղաքացին գտնվում է ներսում (վնասել է իրեն). անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Մոլդովական փողոցի թիվ 44/3 շենքի մոտակա ավտոտնակում: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոտնակի դուռը բացվել է տեղի ուժերով, 1987 թ. ծնված Ս. Ա.-ը (հրազենային վնասվածքով) հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: