Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբաններն առաջարկում են հանգիստ դիմել իրենց

Հասարակություն
0e2ca334f8e320eb7548af99d416386a

Փաստաբան Երվանդ Վարոսյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել Փաստաբանների պալատի խորհրդի նոր ընտրությունների պահանջով ընդհանուր ժողով հրավիրելու ստորագրահավաքի համատեքստում շոշափվում են մեր անունները։ Պալատի խորհրդի վերաբերյալ մեր դիրքորոշումը բազմաթիվ անգամ առիթ ունեցել ենք արտահայտել, այն անփոփոխ է։ Փաստում ենք, որ փաստաբանների պալատում իրոք շատ բան կա փոխելու, և փոփոխությունների անհրաժեշտությունը միայն պալատի խորհրդով չի սահմանափակվում։ Մեզ ճանաչողները լավ գիտեն, որ նման գործընթաց նախաձեռնելիս դա կանենք բացահայտ, հրապարակավ այդ մասին հայտարարելով։ Միաժամանակ փաստում ենք, որ խորհրդի անդամի պաշտոնը զբաղեցնելն ինքնանպատակ չէ մեզ համար, ուստի ստորագրահավաքի նախաձեռնողները կարող են ստորագրելու առաջարկով հանգիստ դիմել նաև մեզ։ Լուսինե Սահակյան Երվանդ Վարոսյան