Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն կլռի մինչեւ շաբաթվա վերջ (տեսանյութ)

Քաղաքականություն
w-ShJtR-Cj8

ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու մասին  կա նախնական համաձայնություն։ Այլ մանրամասներ  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի հայտնում ՀՀԿ ԳՄ նիստից հետո։ Իսկ նախարարական ինչ պորտֆելներ է հատկացվելու ՀՅԴ-ին, ՀՀԿ խոսնակը անուններ չտվեց։  Նա միայն նշեց, որ պաշտոնների հետ կապված մամուլում ինչ գրում են, մի մասը համապատասխանում է իրականությանը, մի փոքր մասը՝ ոչ։ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին կոչ արեց սպասել մինչև շաբաթվա վերջ։ «Մենք դաշնակցականների հետ կառավարման համակարգում ունենք նախնական համաձայնություն, սակայն այս պահի դրությամբ որևէ հստակ բան չեմ կարող ասել, ամեն ինչը անուն-ազգանուններով և իրենց պաշտոններով կիմանաք շաբաթվա վերջում»,- ընդգծեց նա։ ՀՀԿ խոսնակը  չնշեց, թե ով է փոխարինելու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին և ովքեր են զբաղեցնելու Տարածքային կառավարման  և Էկոնոմիկայի նախարարների պաշտոնները։ «Ա1+»-ի այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ իրենք  ՀՅԴ-ի հետ գնում են  կոալիցիա կազմելու քայլին, երբ Արմեն Ռուստամյանը հայտարարում էր, որ ՀՀԿ-ն վարկաբեկված կուսակցություն է և իրենք գալիս են երկիրը փրկելու համար, Շարմազանովը նշեց. «Ես այն ժամանակ արդեն իսկ պատասխանել եմ այդ հայտարարությանը, ասածիս ավելացնելու բան չունեմ»։ Հիշեցնենք, որ նա ՀՅԴ խմբակցության ղեկավարին  հորդորել էր  զգացմունքային գնահատականներ չանել, որոնց համար հետագայում զղջալու են. «Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն ամենահեղինակավոր քաղաքական ուժն է: Ասելով չէ: 2017-ին կտեսնենք՝ ում վարկանիշն ինչքան է»։