Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«2017-ին ԲՀԿ-ն առանձին է գնալու» (տեսանյութ)

Քաղաքականություն
896221a31b567af453033fb63579d7fd

Պորտֆելների բաժանումից դուրս մնալուց հետո էլ ԲՀԿ-ն չի պատրաստվում դառնալ կոշտ ընդդիմադիր. «Եթե կառավարությունը չգնաց էն ճանապարհով, որ անվստահության մթնոլորտը հանելու քայլեր չարեց, մենք բնականաբար մեր կոշտ վերաբերմունքը ցույց կտանք»,- ասում է  ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: Սակայն Ազգային Ժողովում գտնվող կուսակցությունը տարբերակ չունի՝ լինում է կամ ընդդիմություն, կամ իշխանություն: ԲՀԿ-ն, ըստ Միքայել Մելքումյանի, ընդդիմություն է: Հարց առաջացավ՝ ԲՀԿ-ն էլ է ընդդիմություն, ՀԱԿ-ն է՞լ. «Մենք ընդդիմություն ենք, թե ՀԱԿ-ը ընդդիմություն է, ՀԱԿ-ը պիտի պատասխանի: -Բայց ՀԱԿ-ը շատ ա արմատական: -Չէ, բայց արմատական, այսինքն, ի՞նչ ա անում: Ինչու՞մն ա: -Իշխանության բոլոր արատները երեսով ասում ա: -Հա, բայց դա ինչ-որ բա՞ն ա տալիս: Արդյունք տալի՞ս ա, թե ուղղակի ականջի համար ա»,- պարզաբանում է Միքայել Մելքումյանը: ԲՀԿ-ն արդեն սկսել է քննադատել կառավարությանը՝ լավ չեն աշխատում: Նույնիսկ օրենքները չեն աշխատում՝ հիմա ո՞վ է հիշում, որ սահմանամերձ գյուղերին արտոնություն տվեցին. «Էդ սահմանամերձ գյուղերի արտոնություններից ո՞վ ա օգտվում, մենք տեղյակ չենք»,- նշում է ԲՀԿ խմբակցության անդամը: Պարոն Մելքումյանն, ի դեպ, համաձայն չէ, որ հանրապետականն այսօր լիակատար տեր ու տնօրեն է քաղաքական դաշտում եւ ոչ ոք այստեղ խաղալու հնարավորություն չունի. «Եթե քաղաքական գործիչը, քաղական ուժը տեսնում է, որ իր գործունեությունն արդյունավետ իրականացնելու համար պայման չկա, ինքը պետք է մտածի, որ դա իրենից է գալիս»: Մարդը համաձայն է, որ վիճակը վիճակ չէ, սակայն լուծումը իշխանություն-ընդդիմություն երկխոսությունն է. «Նույնիսկ Ղարաբաղի հարցում երկխոսություն ա չէ՞ գնում պատերազմի ընդացքում։ Բայց ե՞րբ են բանակցում, երբ տեսնում են, որ դիմացը ուժ կա»: Ի դեպ, Հրանտ Բագրատյանը ԲՀԿ-ին չի տեսնում ընդդիմադիր այն ուժերի մեջ, որոնք համագործակցելով մյուս տարի կարող են վերցնել իշխանությունը: Միքայել Մելքումյանը չի էլ խնդրում, որ ԲՀԿ-ին վերցնեն. «ԲՀԿ-ն առանձին է գնալու, ես միանգամից ասեմ, ԲՀԿ-ն էնքան ուժ ու կարողություն ունի, որ առանձին կգնա եւ անպայման խորհրդարանում պատկառելի ներկայացվածություն կունենա»: