Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Վահան Շիրխանյանը դժվարությամբ է քայլում

Քաղաքականություն
2677b07be8c01a742c415b4c0d09fce1

Նախաքննական մարմինը Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու համար դիմել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Գործով դատական նիստը նշանակված է  վաղը: Սակայն պաշտպան Ստեփան Ոսկանյանը զանգահարել է դատարան եւ խնդրել դատական նիստը հետաձգել: Վահան Շիրխանյանի առողջական վիճակը վատ է, ոտքի հետ կապված խնդիրների պատճառով, դժվարությամբ է քայլում:  «Մարդը ցանկանում է իր գործով դատական նիստին մասնակցի, բայց ի վիճակի չէ»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Նրա խոսքերով՝  այս պահի դրությամբ նույնիսկ  չունեն Քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանին ուղղված դիմումի պատասխանը՝ Վահան Շիրխանյանին անհապաղ Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն տեղափոխելու եւ այնտեղ լիարժեք հետազոտություն անցնելու համար: Ստեփան Ոսկանյանը միաժամանակ  տեղեկացրեց, որ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալի մոտ է այցելել վարչության բժիշկը եւ  արձանագրել, որ նրան  անհապաղ պետք է տեղափոխել վիրահատության: «Ընդ որում մեր դիմումից առաջ նրանք ստացել են եզրակացությունը, այդ ուղղությամբ աշխատանք չի կատարվել: Մենք այս պահին նման հիմքեր ունենք ենթադրելու, որ  նրանք անգործություն են դրսեւորում, նա  արդեն պետք է տեղափոխված լիներ հիվանդանոց»,- ասաց պաշտպանը: Հիշեցնենք, որ ՊՆ նախարարի նախկին տեղակալը ձերբակալվել է 2015 թ դեկտեմբերի 19-ին՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու կասկածանքով։