Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգ Սաֆարյանի համար գրավ կառաջարկվի

Քաղաքականություն
download-1

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանը երկու օրից որոշում է հրապարակելու գրավի դիմաց ազատ արձակել Գեւորգ Սաֆարյանին, թե՝ ոչ: «Օրենքը 500.000 դրամ է նախատեսում, բայց եթե դատարանը կորոշի ավել գումար, մենք պատրաստ ենք մուծել»,- «Ա1+»-ին ասաց Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Նրա խոսքերով՝ Գեւորգ Սաֆարյանին անհապաղ պետք է ազատ արձակեն, քանի որ նրան կալանավորելուց հետո  քննչական գործողություններ չեն կատարվել: Մինչդեռ նախաքննական մարմինը նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ միջնորդությամբ նշել է, որ կարող է խոչընդոտել գործի նախաքննությանը: «Սակայն քննչական որեւէ գործողություն այս ընթացքում չի կատարվել: Այսինքն՝ նա անազատության մեջ է իր քաղաքական հայացքների համար եւ նրան անազատության մեջ պահելով խափանում են նրա քաղաքական գործունեությունը»,- ասաց Տիգրան Հայրապետյանը: Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը կալանքի տակ է գտնվում հունվարի 3-ից: Նա մեղադրվում է  ոստիկան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: