Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակոբ Հակոբյանի աղմկահարույց ֆիլմը կցուցադրվի ապրիլին (տեսանյութ)

Հասարակություն
uB2NhSwlvP8

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի սցենարով նկարահանված աղմկահարույց՝ ցեղասպանության թեմայով «Հիշողություն» ֆիլմը, որն արգելվեց 2015թվականին ցուցադրել,   էկրան կբարձրանա այս ապրիլին: Ներկայումս դեռևս փակ դիտումներ են ընթանում: «Մեր հայ ազգի պարտավորությունն է հիշեցնել մարդկությանը, որ ոչ թե մեր, այլ մարդկության հանդեպ կատարվել է նման տեսակի չարիք»,-ասաց ֆիլմի պոստ-փրոդաքշնային պրոդյուսեր Վահան Խաչատրյանը: «Հիշողություն» ֆիլմում ներկայացվում է Արևմտյան Հայաստանի Արտամետ գյուղի պատմությունը, որի բնակիչներից միայն շատ քչերին է հաջողվել փրկվել ցեղասպանությունից: Ֆիլմի նկարահանումները տևել են մոտ երկու տարի: «Շատ դերեր խաղացել եմ, շատ ներկայացումներում եղել եմ, բայց սա երևի կարևորագույններից կարևորագույնն էր»,-նշեց դերասան Արսեն Հակոբյանը:   Մանրամասները՝ տեսանյութում