Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինված խմբի ղեկավարին վերաքննիչը մերժեց

Քաղաքականություն
unnamed19

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ է թողել Նորք-Մարաշում նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի որոշումը: Նրա պաշտպան Սիրուշ Աղվանյանը «Ա1+»-ին հայտնեց, որ պատրաստվում են Վճռաբեկ բողոք ներկայացնել: Արթուր Վարդանյանի մյուս պաշտպանի՝ Լեւոն Բաղդասարյանի համար կալանքի որոշումը անփոփոխ թողնելը զարմանալի չէ: «Ոչ միայն այս, այլ նաեւ կալանքի վերաբերյալ մյուս գործերով դատարանները պարզապես դակիչի դեր են կատարում»: Ըստ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության՝ Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել  եւ ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ` կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, որը թաքցվել է Երեւան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը: Խումբը վնասազերծվել էր նոյեմբերի 25-ին: