Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փակուղային վիճակ է Հայաստանի համար» (տեսանյութ)

Քաղաքականություն
exxv211

Արդեն տենդենց է դարձել, որ հայկական դիվանագիտությունը պարբերաբար դժվար հարցի առաջ է կանգնում՝ Ադրբեջանը մի քաղաքականություն է որդեգրել իր համար՝ նպաստավոր բանաձեւեր է ԵԽԽՎ ամեն կերպ ներկայացնում՝ ապացուցելու իր իրավունքը: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում հայտարարեց կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը «Եվրոպական կառույցներում արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ընդունված բանաձեւերի քաղաքական նշանակությունը» թեմայով սեմինար-քննարկմանը: Ըստ նրա՝ փակուղային վիճակ է ստեղծվել Հայաստանի համար. «Ինչո՞ւ ՀՀ-ն նախաձեռնություն չի անում ինչ-որ բանաձեւ ներդնելու համար ԵԽԽՎ-ում: Այս պարագայում պաշտոնական Երեւանն ասում է՝ մենք կողմնակից չենք դրան. մենք չենք ուզում, որ Մինսկի խմբից դուրս չգանք: Քաղաքական առումով Ադրբեջանն ավելի ու ավելի շատ իրավունքներ է ստանում»: ԱԺ պատգմավոր Թեւան Պողոսյանն իր խոսքում, անդրադառնալով պայքարի մեխանիզմներին, նշեց, որ հենց դանակը ոսկորին է հանում, միայն այդ ժամանակ ենք սկսում ոտուձեռ ընկնել ու սկսում ենք ինչ-որ քայլեր ձեռնարկել. «Ամեն ինչ չէ, որ հնարավոր է բաց ասել, թե ինչպես ու ինչ է տեղի ունեցել ԵԽԽՎ-ում, մեր միակ ուրախությունն այն է, որ Վոլթերի զեկույցը կորել է, սակայն ունենք Սարսանգի ջրամբարի մասին բանաձեւը»: Ըստ նրա՝ այս զեկույցները նշանակություն չունեն, եթե ունես հզոր բանակ. «Սակայն քաղաքական իմաստով դրանք կարող են գլխացավանքների առիթ դառնալ: Ադրբեջանն այս հղումներն օգտագործելու է ԵԱՀԿ, ՆԱՏՕ-ի ասամբլեաներում, թե նայեք ՝ամեն ինչ չէ այնպես, ինչպես ներկայացնում է հայկական կողմը: Կային երկրներ ԵԽԽՎ-ում, որոնց հետ անհատապես պետք է աշխատեինք՝ ի շահ մեզ: Մենք պետք է ձեւավորենք բանակցային ապագա պաշարը շատ երկրների հետ, երբ խնդիրը չի քննարկվում Ղարաբաղի դաշտում»: