Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համալիրի վաճառքը չեղյալ կհամարվի

Կարևոր լուրեր Հասարակություն
go

Կառավարությունը վաղվա նիստում չեղյալ կճանաչի «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» -ի գույքը օտարելու և այն լուծարելու մասին ՝ 2015թ օգոստոսի 13-ի որոշումը: Պարզվում է՝ գնորդը՝ «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն՝ օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումները սահմանված ժամկետում չի իրականացրել: Համալիրը վաճառվել էր 30 միլիոն ԱՄՆ դոլարով, եւ ներդրողն էլ խոստացել էր ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը ներառելու էր հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն: Հիշեցնենք, որ մամուլը  բազմիցս  գրել էր, որ Մարզահամերգային համալիրի նոր սեփականատիրոջ անունը (ԱՄՆ քաղաքացի Վահագ Դինո Ավադիսյան) շրջանառվում է  ֆինանսական խարդախությունների մեջ։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից։