Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գարի Կասպարովը պատասխանել է Կրամնիկին

Սպորտ
sport-kasparov

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը պատասխանել է իր իրավահաջորդի՝ Վլադիմիր Կրամնիկի այն մեղադրանքին, ըստ որի ամերիկացիների կողմից ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի նկատմամբ կիրառված սահմանափակումների ետեւում կանգնած է հենց 13-րդ չեմպիոնը: «Վլադիմիր Կրամնիկի նման մեկնաբանությունը, որը ինձ է մեղավոր դարձնում Իլյումժինովի կաշառակերության համար, հերթական անգամ ապացուցում է, որ շախմատային բարձր ունակությունները դեռեւս չեն խոսում մարդու բարձր կրթվածության մասին: Պուտինյան Ռուսաստանի այն սովորությունը, երբ սեփական սխալները պատճառաբանում են միայն արտաքին գործոններով, այնքան վարակիչ է դարձել, որ անգամ դրանից հեռու չի կարողացել մնալ Շվեյցարիայում ապրող Կրամնիկը», - ասել է Գարի Կասպարովը: